Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օգտակար խորհուրդներ

Ինչպես շոգերին պաշտպանել սիրտը. 1in.am

Ինչպես շոգերին պաշտպանել սիրտը. 1in.am

Շոգերին սիրտը լրացուցիչ ծանրաբեռնվում է. անոթները լայնանում են, ճնշումն՝ ընկնում: Արյան նորմալ հոսքն ապահովելու համար այն ուժեղացված ռեժիմով է աշխատում՝ գրում է healthinfo.ua-ն:

Միաժամանակ պետք չէ մոռանալ, որ սրտի աշխատանքի վրա բացասաբար է ազդում սխալ կենսակերպը: Ոչ լիարժեք քունն ու ոչ բավարար ֆիզիկական ակտիվությունը, վնասակար սովորությունները (ալկոհոլը, ծխելը), աշխատավայրում սթրեսները, ավելորդ քաշը լիովին բավարար են, որ նույնիսկ առողջ մարդու սիրտը գերծանրաբեռնվի: Առաջարկվում է սրտի առողջությունը պահպանելու մի քանի կանոն:

Աշխատեք ամենաթեժ արևի ժամանակ՝ ժամը 12-17-ը, 15 րոպեից ավելի չլինել արևի ուղիղ ճառագայթների տակ:

Անհրաժեշտ է բնական գործվածքներից լայն հագուստ և գլխանոց կրել:

Աշխատեք ավելի շատ հանգստանալ տանը և նվազեցնել ծանրաբեռնվածությունն աշխատավայրում:

Չպետք է մոռանալ ֆիթնեսով չափավոր զբաղվելը և երեկոյան զբոսանքը:

Աշխատեք սննդակարգում ավելի շատ մրգեր ու բանջարեղեն ներառել. դրանք պարունակում են շատ կալիում և մագնեզիում, որոնք անհրաժեշտ են սրտի առողջության համար: Բացառեք յուղոտ սնունդը: Կերեք հաճախ և փոքր չափաբաժիններով:

Առողջ մարդկանց խորհուրդ է տրվում ավելի շատ ջուր խմել՝ ջրազրկումից խուսափելու համար, սակայն սրտի հետ խնդիր ունեցողներին խորհուրդ չի տրվում. ավելորդ հեղուկը կարող է հանգեցնել արյան ճնշման բարձրացման, ինչը լրացուցիչ ծանրաբեռնում է անոթներն ու սիրտը: Ավելի լավ է մաքուր ջուր կամ կանաչ թեյ խմել:

Բացառեք ծխախոտն ու ալկոհոլը

Շոգին գիշեր-ցերեկ պատուհանները բաց պահեք: Եթե օդորակիչ ունեք, այն գիշերը միացրած մի թողեք. կարող եք մրսել, իսկ մրսածության հետևանքով հիվանդությունն ամռանը լրացուցիչ ծանրաբեռնում է սիրտը:

Ամռան սկզբին հիպերտոնիկներն ու սրտի հիվանդություն ունեցողները լավ կլինի կանխարգելիչ հետազոտություն անցնեն: Անհրաժեշտ դեղերը միշտ պետք է ձեռքի տակ լինեն:

Սրտի հիվանդություն ունեցողներին խորհուրդ չի տրվում քաղաքում աշխատել շոգին

Վատ ինքնազգացողության առաջին նշանների դեպքում անհրաժեշտ է դադարեցնել ֆիզիկական ակտիվությունը, գնալ ստվերոտ տեղ, կրծքավանդակն ազատել ճնշող հագուստից: Եթե կրծքավանդակում ցավեր կան, անհապաղ բժիշկ կանչեք: Նախքան նրա գալը սրտի գործունեությունը խթանող դեղեր ընդունեք:

Նաև պետք է ուշադրություն դարձնել հետևյալին.

Ընդհանուր գերտաքացումը հաճախացնում է զարկերակի աշխատանքը

Խուսափեք գերտաքացումից և դիմեք սրտաբանի: Այդպիսի դեպքերույմ բժիշկները դեղեր են նշանակում, որոնք կնպաստեն սրտի ռիթմի նորմալացմանը:

Օրգանիզմի գերտաքացումն առաջացնում է ճնշման տատանումներ

Արյան ճնշումը կարող է կտրուկ բարձրանալ, ինչը սպառնում է անոթային հիվանդությունների առաջացմամբ և արդեն ձևավորված թրոմբների զարգացմամբ, կարող է նաև նվազել՝ ընդհուպ մինչև ուշագնացություն:

Ճնշման բարձրացման դեպքում նշանակվում են համապատասխան դեղամիջոցներ: Զարկերակային ճնշման կտրուկ անկման դեպքում խորհուրդ է տրվում քաղցր թեյ կամ սուրճ խմել:

Թույլ մի տվեք ջերմաստիճանների կտրուկ տատանում

Ջերմաստիճանների տատանումները կարող են սրտի շրջանում ցավերի պատճառ դառնալ: Դրանից խուսափելու համար ջրի մեջ աստիճանաբար մտեք և մի լողացեք, եթե ջրի ջերմաստիճանը 22 աստիճանից ցածր է:

Խուսափեք օդորակիչներից

Սրտի քրոնիկ անբավարարությամբ տառապող մարդիկ հակված են բրոնխիտով և թոքաբորբով հիվանդանալու, ուստի նրանք չպետք է գտնվեն աշխատող օդորակիչի հենց կողքին:

Խելամիտ մոտեցեք հեղուկի օգտագործմանը

Շոգին չափազանց շատ հեղուկի օգտագործումը հանգեցնում է օրգանիզմում շրջանառվող հեղուկի ավելացման, ինչը հանգեցնում է հևոցի, այտուցվածության և այլն: Հեղուկի ոչ բավարար օգտագործումը հանգեցնում է արյան խտացման և թրոմբի առաջացման:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. everydayme.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ